ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան գրառմամբ ԱՄՆ-ի անունից ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը։
«Մենք աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում դեմառդեմ հանդիպումները նաեւ ապագայում»,–հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել էր կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ բանագնացներ նշանակելու վերաբերյալ Թուրքիայի եւ Հայաստանի հայտարարությունները։