Ըստ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մաքսիմ Կուրլիչկինը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկել՝ կորոնավիրուսային նոր վարակի տարածումը դիտակետերում թույլ չտալու համար։
Կուրլիչկինն ընդգծել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի բժշկական ծառայության մասնագետները պարբերաբար ախտահանում են իրենց ծառայության, հանգստի, սննդի ընդունման եւ ժամանցի վայրերն ու մարզադահլիճները։
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ մշակումն իրականացվում է սառը մշուշի գեներատորի միջոցով` հատուկ աերոզոլների, սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցների, ինչպես նաեւ քլոր պարունակող լուծույթների ցողման ճանապարհով։