Ինչպես հայտնել են ՌԴ ՊՆ-ից՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ավարտվել է ռուս խաղաղապահ զորակազմի 250 անդամների համար բլոկ-մոդուլային քաղաքի շինարարությունը: Այն հագեցած է կենսապահովման անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով եւ բաղադրիչներով՝ բնակարաններ, շտաբ եւ գրասենյակ, մարզասրահ, բուժկետ, շոգեբաղնիք, զենքի եւ ինժեներական սարքավորումների պահպանման սենյակ, ճաշարան, խոհանոց, սննդի պահեստ եւ այլն։