Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռավար բանակցություններ է անցկացրել SpaceX-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ։
Զրուցակիցները քննարկել են ներդրումների վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ դեկտեմբերի 19-ին ուղեծիր արձակվելու պատրաստվող թուրքական Türksat 5B արբանյակի հարցը: Ավելի վաղ ուղեծիր էր արձակվել նաեւ TÜRKSAT 5-A արբանյակը:
Էրդողանը Մասկին ծանոթացրել է Թուրքիայի կողմից «տիեզերքի յուրացման» վերաբերյալ ծրագրերին:
Սա Թուրքիայի ղեկավարի ու Մասկի միջեւ առաջին բանակցությունները չեն: Նախկինում կողմերը դեմ առ դեմ հանդիպումներ են ունեցել: