Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ընդդիմության բոյկոտին պատասխանում է օրինագծով, որը նախատեսում է սահմանել պատժամիջոցներ այն կուսակցությունների դեմ, որոնք հրաժարվում են աշխատել խորհրդարանում:
Ըստ օրինագծի՝ կուսակցությունները կզրկվեն պետական ֆինանսավորումից, եթերաժամանակից, իսկ «Միացյալ ազգային շարժմանը» կարգելվի մասնակցել ընտրություններին: Ընդդիմությունն ու իրավապաշտպանները համարում են, որ այս որոշմամբ իշխանությունը սահմանափակում է ժողովրդավարությունը:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կոբախիձեն ասել է, թե իշխող թիմը պատրաստ է հասարակական կազմակերպությունների հետ քննարկել օրինագիծը: Ըստ նրա՝ այն ուղղված է ոչ թե բոյկոտի, այլ սաբոտաժի դեմ, ինչը նոր իրողություն է վրացական քաղաքական իրականության մեջ, եւ դրան անհրաժեշտ է իրավական պատասխան տալ:
Ֆրանսերեն «սաբոտաժ» բառը նշանակում է գործի դիտավորյալ խափանում` խուսափելով մասնակցությունից կամ ոչ պատշաճ կատարումից: