ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալ ցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները:
Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով եւ լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝ արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են անելու:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը տեղի կուենենա 2021-ի դեկտեմբերի 21-ին:
Մրցույթին մասնակցում են հետեւյալ մարզիկները՝ հունահռոմեական ըմբշամարտի հավակնորդներ՝ Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան, Սլավիկ Գալստյան եւ Ռուդիկ Մկրտչյան։ Սամբոյի հավակնորդներ՝ Արամ Աղաջանյան, Արթուր Հակոբյան, Մհեր Մերջանյան եւ Արմեն Մնացականյան։ Ծանրամարտի հավակնորդներ՝ Կարեն Ավագյան, Սամվել Գասպարյան, Լիանա Գյուրջյան, Վարազդատ Լալայան, Անդրանիկ Կարապետյան, Արսեն Մարտիրոսյան, Սիմոն Մարտիրոսյան, Գոռ Մինասյան եւ Հակոբ Մկրտչյան։ Բռնցքամարտի հավակնորդներ՝ Հովհաննես Բաչկով եւ Դավիթ Չալոյան։ Ազատ ոճի ըմբշամարտի հավակնորդ՝ Արսեն Հարությունյան։ Սպորտային մարմնամարզության հավակնորդ՝ Արթուր Դավթյան։ Շախմատի հավակնորդ՝ Էլինա Դանիելյան։