«The Washington Post» պարբերականում հրապարակված հոդվածում պաշտոնաթող զինվորականները` գեներալ-մայորներ Փոլ Իթոնն ու Անտոնիո Տագուբան եւ բրիգադային գեներալ Սթիվեն Անդերսոնը, այն համոզմունքն են հայտնել, որ 2024-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կարող են հանգեցնել բախումների եւ նույնիսկ հեղաշրջման փորձի։
Սպաները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ 2021-ի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհին մասնակցել են մեծ թվով վետերաններ եւ զինվորականներ։
Գեներալների կանխատեսումներով՝ ներքին պառակտման դեպքում որոշ զինվորականներ կարող են հրաժարվել գործող նախագահ Ջո Բայդենի հրամանները կատարելուց։ Նման սցենարը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, ինչից կարող են օգտվել Միացյալ Նահանգների հակառակորդները։
Գեներալները հորդորել են անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի՝ նման զարգացումից խուսափելու համար։ Նրանք առաջարկում են ուժեղացնել հրամանատարական կառուցվածքը եւ պարբերաբար բացահայտել ու մեկուսացնել հավանական ապստամբներին։