Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ «Pfizer» եւ «AstraZeneca» պատվաստանյութերը «Օմիկրոնի» դեմ նվազ արդյունավետ են, քան «Դելտայի»։
Անգլիայում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Pfizer-BioNTech Comirnaty»-ի կամ «AstraZeneca Vaxzevria»-ի երկու դեղաչափերով պատվաստվածները «Օմիկրոնի» դեմ այնքան էլ պաշտպանված չեն։
Բուստերային դեղաչափերը վճռորոշ նշանակություն կունենան «Օմիկրոն» մանրէահիմքի հետագա ալիքների հետեւանքները մեղմելու համար, բայց չի բացառվում, որ հենց «Օմիկրոնի» համար առանձին պատվաստանյութեր պահանջվեն։