Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ամերիկյան ռազմածովային նավատորմի՝ 154 թեւավոր Tomahawk հրթիռներ կրող «Georgia» ատոմային սուզանավը, հրթիռակիր «Port Royal» եւ «Philippine Sea» հածանավերը Հորմուզի նեղուցով Պարսից ծոց են մտել: Դրա մասին հայտարարել է Միացյալ Նահանգների՝ Բահրեյնում տեղակայված ռազմածովային 5-րդ նավատորմի մամուլի ծառայությունը։ Մանրամասներ չեն հաղորդվել սուզանավում հատուկջոկատայինների առկայության, հածանավերի ու սուզանավի Պարսից ծոցում մնալու ժամկետի մասին:
«Հածանավերի եւ «Georgia»-ի ներկայությունը վկայում է, որ ԱՄՆ-ը ամբողջ ներուժով նվիրված է տարածաշրջանային գործընկերների պաշտպանությանն ու ծովում անվտանգության պահպանմանը եւ ցանկացած պահի պատրաստ է հակադարձելու ցանկացած սպառնալիքի»,- ասված է հայտարարության մեջ: