ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողները ոչնչացրել են ԼՂ Մարտունու շրջանում հայտնաբերած զինամթերքը: Մեկ օրվա ընթացքում սակրավորները ոչնչացրել են Մարտունու շրջանում հայտնաբերած ինքնաշեն հակատանկային նռնականետի 8 զինամթերք։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը պատմել է, որ Մարտունու շրջանի բնակչից ահազանգ է ստացվել պայթյունավտանգ առարկա հայտնաբերելու մասին։ Նա հավելել է, որ դեպքի վայր հասնելուն պես հայտնաբերվել է ինքնաշեն հակատանկային նռնականետի (РПГ-7) 8 ձիգ։
Իրավիճակը գնահատելուց հետո որոշվել է զինամթերքը տեղում ոչնչացնել: Պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներին ներգրավվել է ռուսական խաղաղապահ զորախմբի ավելի քան 10 զինծառայող։ Կիրառվել են ИМП-С2 ականորսիչներ եւ «Կորշուն» ոչ կոնտակտային շարժական որոնիչներ։
Խաղաղապահ առաքելություն իրականացնելու ամբողջ ընթացքում չպայթած զինամթերքից ականազերծման մարդասիրական ստորաբաժանումը մաքրել է ընդհանուր առմամբ 2 326,6 հա տարածք, ավելի քան 683 կմ ճանապարհ, 1937 շենք, այդ թվում 34 սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտներ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26088 պայթյունավտանգ առարկա։