Ամերիկյան Politico հանդեսը հայտնել է, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման YouGov սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումների արդյունքներով՝ Միացյալ Նահանգների քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանի՝ Ուկրաինա «ներխուժելու դեպքում» պատրաստ չէ ռուսների դեմ պատերազմել:
Ըստ ռուսական «Վեստնիկ Կավկազա» գործակալության՝ հետազոտության տվյալներով՝ հարցվածների 28%-ը «կտրականապես դեմ» են այդ գաղափարին, եւս 20%-ը «որոշ առումով դեմ է»: Ռուսների դեմ պատերազմելուն անվերապահ կողմ են արտահայտվել հարցման ենթարկվածների ընդամենը 9%-ը: Հարցվածների 18%-ը հայտարարել է, որ որոշ առումով չեն առարկի այդ գաղափարին: