Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ Պետդուման օրենք է ընդունել սթափարանների համակարգի վերականգնման մասին: Առաջին ընթերցմամբ՝ նախագծին հավանություն էին տվել դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին:
Օրենքը տեղական իշխանություններին լիազորում հասարակական վայրերում հարբած վիճակում հայտնված անձանց, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի հետ կազմակերպել վերոնշյալ հատուկ հաստատությունների աշխատանքը:
Սթափարանների գործունեության կանոնները կհաստատեն առողջապահության, աշխատանքի եւ ՆԳ նախարարությունները: