Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակոլության՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի ու Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ նշանակելու որոշումը։
Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, թե Ֆրանսիայի ԱԳՆ-ն համոզված է, որ գործընթացը կօգնի տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը։
Երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչը ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, թուրքական կողմինը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։