ԼՂ–ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պաշտոնական Telegram ալիքը հրապարակել է դեկտեմբերի 20-ին Ադրբեջանին փոխանցված երկու ադրբեջանցի զինծառայողների լուսանկարները։
Զինվորականները վերադարձվել են ռուսական կողմի միջնորդությամբ՝ համապատասխան փաստաթղթերի ստորագրման արդյունքում։
Բանակցություններին մասնակցել են ՀՀ ԶՈՒ սպաներ, Ադրբեջանի ներկայացուցիչը, ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներն ու ռուսական զորախմբի ներկայացուցիչը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ադրբեջանական կողմին են հանձնվել դեկտեմբերի 18-ին Սյունիքի մարզում ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողները»,– ասվում է կից հաղորդագրությունում:
Տեղեկությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին, երեկ երեկոյան հաստատել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը։