Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը հայտնել է, որ վատ եղանակի պատճառով ռուսական եւ վրացական կողմերից ավելի քան երեք հազար տրանսպորտային միջոցներ, որոնց 20%-ը հայկական բեռնատարներ են, արգելափակվել են դեպի «Վերին Լարս» անցակետ տանող ճանապարհին:
Ըտս Sputnik Արմենիայի՝ Թանանյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ առաջիկա մի քանի օրերին իրավիճակն անփոփոխ կմնա։ Նա հավելել է, որ ճանապարհի բացմանը սպասողների թվում կան նաեւ Ռուսաստանի տարբեր քաղաքներից հայրենիք վերադարձող քաղաքացիական անձինք:
Իրավիճակը բարդացնում է նաեւ այն, որ ամեն օր եւս մի քանի հարյուր տրանսպորտային միջոցներ են կուտակվում։