Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ֆրանսիացի զինվորականները սպանել են «Մեծ Սահարայի Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման առաջնորդներից մեկին։ Նիգերիայի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ դեկտեմբերի 20-ին իրականացված հատուկ գործողության ընթացքում Բարխան ուժերը վնասազերծել են Սուման Բուրային:
Սպանված գրոհայինը 2020-ի օգոստոսին մասնակցել է Նիգերում Ֆրանսիայի վեց քաղաքացիների սպանությանը։ Բուրան հայտնաբերվել է Տիլաբերի քաղաքից հյուսիս գտնվող EIGS պահպանության տարածքում, որից հետո նա չեզոքացվել է օդային հարվածներով։ Բարխան ուժերը այնուհետեւ ուղղաթիռով մեկնել են տարածքը «սանրելու»:
2014-ի օգոստոսին մեկնարկած «Բարխան» ռազմական հակաահաբեկչական գործողությունը դարձել է «Սերվալ» գործողության շարունակությունը, որը ֆրանսիացի զինվորականներն իրականացրել են 2013-2014 թվականներին Մալիում:
Գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում է ավելի քան 5 հազար մարդ: Բացի ֆրանսիացի զինվորականներից, գործի են դրված Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Չեխիայի եւ Էստոնիայի զինված ուժերի ստորաբաժանումներ, օգտագործվում են տասնյակ ռազմակայաններ Աֆրիկայի տարածքում, դրանցից երկուսը գտնվում է Մալիում: