ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022-ին անփոփոխ կմնա՝ կազմելով 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:
«Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել: Առաջինը Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի հարցն է, իսկ երկրորդը՝ սակագնում գազի կալորիականության հաշվառումը: Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն գազի սակագինը սահմանվել է եւ երկարացվել»,- ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ասել է Մհեր Գրիգորյանը: