France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ Երեւան ժամանած Հանրապետական կուսակցության կողմից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը մեկնել է Արցախ։
«Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հանդիպել է տեղի քաղաքական ներկայացուցիչների հետ։ Անվտանգության նկատառումներով՝ այցը չի լուսաբանվել Հայաստանում ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի կողմից, ներառյալ France TV-ն», — գրել է Նենին։
Երեւանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պերկեսն ասել է, որ վաստակել է հայերի աջակցությունը Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավարի պաշտոնում (որտեղ, ինչպես եւ ամողջ Ֆրանսիայում, մեծ հայ համայնք կա):
Պերկեսը խոսել է Ադրբեջանում հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության, ինչպես նաեւ նախագահ ընտրվելու դեպքում Փարիզում Հայաստանին աջակցող միջազգային համաժողով կազմակերպելու մտադրության մասին: