Կառավարության նիստում հաստատվեցին Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտորների ընտրությունների արդյունքները:
ԵՊԲՀ վերընտրված ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը: Նա ընդգծել է, որ ուսումնական գործընթացի միջազգայնացման ուղղությամբ են աշխատում, ինչպես նաեւ մտադիր են կլինիկական ուղղությունը զարգացնել միջազգային դաշտում։ Մուրադյանը նշել է, որ արդեն պատրաստ է ուղեղի հետազոտման կենտրոնը, որը, հնարավոր է, մեկ ամսվա ընթացքում բացվի․ «Գեներացվել է 2 միլիոն դոլար»։ Նա շեշտել է, որ վերջին 5 տարում ԵՊԲՀ-ում շուրջ 700 աշխատատեղ է բացվել։
ԵՊՀ նորանշանակ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է Երեւանի պետական համալսարանը գլխավորելը: Նա նշել է, որ ԵՊՀ-ում բավական փոփոխություններ, բարեփոխումներ են արվել, մի շարք նոր լաբորատորիաներ են հիմնվել, մի շարք նոր ուղղություններով մագիստրոսական նոր ծրագրեր են մշակվել։ «Կարծում եմ` ԵՊՀ-ն դեռեւս իր խոսքը կասի ու մեծ դեր կունենա մեր երկրի զարգացման գործում»,- ասել է Հովհաննիսյանը: