Ըստ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցի՝ սեպտեմբերի 30-ին ավարտված վերջին ֆինանսական տարում ԱՄՆ ռազմական տեխնիկայի եւ զենքի վաճառքի ծավալն արտասահմանին նվազել է 21 տոկոսով՝ հասնելով 138 միլիարդ դոլարի:
Պետդեպարտամենտի զեկույցում հիշեցվում է, որ նախորդ ֆինանսական տարում Միացյալ Նահանգների զենք-զինամթերքի արտահանումը կազմել է 175 միլիարդ դոլար:
Վերլուծաբաններն ամերիկյան ռազմական տեխնիկայի եւ զենքի վաճառքի ծավալների նվազումը մասամբ կապում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Սաուդյան Արաբիային հարձակողական սպառազինության մատակարարումը մերժելու որդեգրած քաղաքականության հետ:
Սաուդյան Արաբիային տարիներ շարունակ մատակարարվող ամերիկյան հարձակողական զենքն օգտագործվում էր եմենյան հուսիների դեմ:
Էր Ռիադի գլխավորած արաբական կոալիցիայի ավիահարձակումները Եմենի վրա մեծ թվով զոհերի են հանգեցնում խաղաղ բնակչության շրջանում: