Ռուսական «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով Le Figaro-ին, հայտնում է, որ Ֆրանսիան մտադիր է մշակել «քաղաքացիական կոնվենցիա»:
«Կոնվենցիան Ֆրանսիայի բոլոր քաղաքացիներին թույլ կտա բացահայտ խոսել խտրականությունների մասին, եւ երկրի բնակիչների մտահղացումների շնորհիվ նորովի նայել խտրականությունների խնդրին», — հայտարարել է Կանանց եւ տղամարդկանց հավասարության, հնարավորությունների բազմազանության եւ հավասարության հարցերով պետքարտուղար Էլիզաբեթ Մորենոն: