Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն NTV-ի եթերում հայտարարել է, որ թուրքական «Pegasus» ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել Ստամբուլ-Երեւան երթուղով թռիչքներին: Թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն անցած շաբաթ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ թռիչքները կվերականգնվեն:
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը նույնպես շոշափել էր այդ թեման: Ըստ նրա՝ դեկտեմբերի 21-ի դրությամբ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից հայտեր չի ստացել Երեւան-Ստամբուլ-Երեւան թռիչքներ իրականացնելու համար: