«Վեստնիկ Կավկազա» պարբերականը՝ հղում անելով իրանական ԻՐՆԱ գործակալությանը, հայտնում է, որ Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն նախօրեին Մոսկվայում բանակցություններ է վարել ռուս գործընկերների հետ եւ քննարկել նավթի համաշխարհային շուկայում առկա վիճակը։
Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել տեխնիկական զարգացման համագործացության ոլորտում՝ շեշտելով Ռուսաստանի կարեւոր դերակատարումը նավթի համաշխարհային շուկայի կայունացման գործում:
«Նավթի ու գազի եւ սարքավորումների արտադրման ոլորտում ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը կշարունակվի,- նշել է Զանգանեն, հավելելով, որ Իրանը Ռուսաստանին ռազմավարական գործընկեր է ընկալում։