Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Իրանի իշխանությունները 15 օրով միակողմանիորոն փակել են Թուրքիայի հետ բոլոր սահմանային անցակետերը։
Թուրքիայի Էսենդերեյի քաղաքապետ Դըրբազ Բույուքսուն Նոր տարուց ութ օր առաջ սահմանային անցակետերը 15 օրով փակելու իրանական կողմի որոշումը կապել է Ամանորի տոնակատարությունների հետ։
«Երեւի Իրանն այս որոշմամբ ձգտում է, որ իր քաղաքացիները Նոր տարին Թուրքիայում չանցկացնեն։ Հուսով եմ՝ արգելքը երկար չի տեւի, եւ մեր սահմանները հնարավորինս շուտ կբացվեն»,- ասել է նա։