Ըստ ռուսական «Ռեգնում» գործակալության՝ Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է Ֆորդոյում ուրանի հարստացման գործարան կառուցելու մտադրության մասին:
«Մենք ՄԱԳԱՏԷ-ին հայտնել ենք դրա մասին եւ ոչինչ չենք թաքցրել»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիպզադեն՝ հավելելով, որ կազմակերպությունը հետեւում է միջուկային ոլորտում Իրանի բոլոր գործողություններին: ՄԱԳԱՏԷ-ին նա կոչ է արել ձեռնպահ մնալ հարցերը քաղաքականցնելուց, ինչից կազմակերպության հեղինակությունն ու Իրանի հետ համագործակցությունը միայն կշահեն:
ԴՐանից երեք օր առաջ ամերիկյան Associated Press գործակալությունն էր հաղորդել Ֆորդոյում ատոմային օբյեկտի շինարաթյան մասին: