ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ օդերեւութաբանական կանխատեսումներով Հայաստանում առաջիկա գիշերը սաստիկ սառնամանիք է սպասվում։
«Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Աշոցքի տարածաշրջանում եւ դրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։ Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի»,– շեշտել է Սուրենյանը։
Աշոցքում օդի ջերմաստիճանն ամենացածր է լինելու ՀՀ–ում։ Շիրակի մարզի այլ բնակավայրերում ջերմաստիճանն առաջիկա գիշերը կհասնի մինչեւ -25…-30, Արագածոտնի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Կոտայքի լեռնային շրջաններում նվազագույնը կգրանցվի -22, Սյունիքում` -20, Լոռիում` -19, Կոտայքի նախալեռնային շրջաններում ու Տավուշում` -13, Արարատում, Արմավիրում` -12 աստիճան։
Երեւանում այսօր գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչեւ -9…-11 աստիճան։