Մարտական գործողություններին մասնակցած անձանց, այդ թվում՝ կամավորականներին էական հատուցում ապահովելու նպատակով, ինչպես նաեւ նկատի ունենալով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցների անբավարարությունը, ՀՀ կառավարությունը փոխում է գործող դրոշմանիշային վճարների որոշումը, որն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որակել է կիսապրոգրեսիվ:
«Կախված անձի եկամուտներից՝ դրոշմանիշային վճարի չափը փոխվում է։ Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում վճարը սահմանվում է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազարի դեպքում՝ 3000 դրամ։ Եվ այդպես սանդղակով հասնում ենք մինչև 15 հազար դրամի, որը կվճարեն նրանք, ում եկամուտն, օրինակ, գերազանցում է 1 մլն դրամը»,-ասել է նախարարը:
Նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում: