Ըստ ամերիկյան New York Times պարբերականի՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն աշխատում է Ուկրաինային արդիական հետախուզական տվյալներ փոխանցելու ծրագրի ուղղությամբ՝ Ռուսաստանի հավանական քայլերին առավել օպերատիվորեն արձագանքելու նպատակով:
«Պենտագոնի տրամադրած տեղեկությունը կընդգրկի ռուսական զորքերի՝ սահմանը հատելու շարժման պատկերներ: Նման տեղեկությունը ժամանակին ներկայացվելու դեպքում ուկրաինացի զինվորականներին կօգնի կանխելու ռուսական հարձակումը»,- նշել է պարբերականը:
Քաջատեղյակ աղբյուրի տվյալներով՝ ամերիկյան հետախուզական ծառայությունները մեծ ծավալով տվյալների հասանելիություն են ընձեռում Կիեւին: Սակայն New York Times-ի անանուն աղբյուրի կարծիքով՝ այդ որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Ուկրաինան նախահարձակ կլինի՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: