Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ Մարտակերտի Վանք գյուղի դպրոցի սաներին ամանորյա նվերներ են հանձնել։
Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը նշել է, որ խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ ամանորյա ակցիա են կազմակերպել Մարտակերտի շրջանի Վանք բնակավայրում։ Ըստ նրա՝ ավելի քան 800 երեխա ամանորյա նվերներ, խաղալիքներ եւ կոնֆետներ են ստացել։
Դպրոցի երեխաները եւ մանկավարժները՝ հանձին Մարտակերտի բնակիչ Միրա Լազարյանի, շնորհակալություն են հայտնել խաղաղապահներին եւ բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին նվերների համար:
Ավելի վաղ Մոսկվայից Երեւան ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն էր տեղափոխվել Արցախի երեխաների համար: Բարեգործական կազմակերպությունները շուրջ 20 տոննա քաշով մարդասիրական օգնություն են հավաքել։