Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հինգշաբաթյա զինված բախման ընթացքում ԼՂ տնտեսությանը, հատկապես՝ գյուղատնտեսության եւ էներգետիկ ոլորտներին հասցված վնասը համեմատելի է նրա ՀՆԱ-ի մի քանի տարվա ծավալների հետ:
«Պատերազմի հետեւանքով տարածքների մեծ մասն անցել է թշնամուն, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերի եւ էներգետիկ օբյեկտների մեծ մասից: Բացի այդ՝ ոչնչացվել կամ մեր վերահսկողությունից դուրս է մնացել քաղաքացիների գույքի մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական եւ գյուղատնտեսական սարքավորումներ». ասել է պետնախարարը։