ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համա` բացառությամբ բեռնատարների։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը հաստատել են տեղեկությունը։
Վրաստան-Ռուսաստան սահմանին` «Վերին Լարսի» անցակետում, դեկտեմբերի 20–ին ճանապարհը վրացական կողմից փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ձնահոսքի վտանգի պատճառով։
Դեկտեմբերի 21-ին ռուսական եւ վրացական կողմերից անցակետում արդեն իսկ 1500 բեռնատար էր կուտակվել, որոնց մոտ 20%-ը՝ հայկական բեռնատարներ։