Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ հեռուստահեռարձակողների ազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Շիրոկիխը Ռուսաստանում YouTube-ի փակման հավանականությունը շատ մեծ է համարում։
Չնայած տարիներ առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հաղորդավար եւ բլոգեր Անաստասիա Իվլեեւայի՝ YouTube-ի փակման հավանականության մասին հարցին պատասխանել էր, թե նման բան չի նախատեսվում, Շիրոկիխը կարծում է, որ «YouTube-ի գլխին ամպեր են կուտակվում»։
«Մենք տեսնում ենք պատգամավորների նախաձեռնություններն ու հասկանում, որ YouTube-ի օրերն, ըստ երեւույթին, հաշվված են, հետեւաբար դիվերսիֆիկացրեք հարթակը, օգտվեք ռուսական հարթակներից, այնպես մի արեք, որ հայտնվեք «Ցարգրադ»-ի վիճակում, երբ ամբողջ կոնտենտը մի տեղ էր կուտակված»,- եզրափակել է Շիրոկիխը:
Նա հիշեցրել է, որ Բեսլանի ողբերգության մասին պատմող ֆիլմի պատճառով վերջերս YouTube-ում արգելափակվել էր «Ցարգրադ» հեռուստաալիքի հաշիվը։