Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը հայտնել է, որ Սեւանա լճի մակարդակը դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ եւ դեկտեմբերի 26-ի դրությամբ կազմել 190044 մ։
Դա անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8 սմ-ով եւ նույնքանով ցածր է նաեւ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից։
Արփա-Սեւան ջրատարով դեկտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2227 մլն խմ, իսկ 2021-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 26-ը ներառյալ՝ 155.455 մլն խմ: