ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ արցախցիների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը կշարունակվեն 2022-ի առաջին եռամսյակում` միաժամանակ խրախուսելով զբաղվածության հարցը։
Նախարարը հայտարարել է, թե Հայաստանը շարունակում է մնալ Արցախի սոցիալական անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը։ Պատերազմի ավարտից ի վեր ՀՀ-ն իրականացրել է շուրջ երկու տասնյակ տարբեր ծրագրեր արցախահայության համար։ Նա նշել է, թե այժմ աշխատանքներ են տարվում արցախցիներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ։
Մկրտչյանն ընդգծել է, որ տեղահանվածների ավելի քան 80 տոկոսը վերադարձել է Արցախ։ Նա հավելել է, որ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիներն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են վերադառնալու իրենց բնակավայրեր։