Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ մեկ օրում ավելի քան տասը մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախի Ասկերանի շրջանում:
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը նշել է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել են Ասկերանի շրջանի հեռավոր բնակավայրերի մանկապարտեզների ու դպրոցների ավելի քան 1700 սաներին, երեխաները ստացել են ամանորյա նվերներ, խաղալիքներ, կոնֆետներ։ Նա հավելել է, որ Ասկերանի շրջանում ակցիաները շարունակվելու են:
Ռուս խաղաղապահները բարերարների հետ շուրջ 70 մարդասիրական ակցիա կանցկացնեն եւ նվերներ կփոխանցեն Արցախի հեռավոր շրջանների ավելի քան 8 հազար երեխաների։