Վարչապետի պաշտոնում առաջադրված Գիորգի Գախարիան (մինչ այս գործող վարչապետ) խորհրդարանում խոսել է տարածաշրջանային խնդիրների մասին՝ նշելով, որ Վրաստանին ձեռնտու է ամրապնդել ռազմավարական իր գործընկերների ներկայությունը։ Վարչապետի թեկնածուն միաժամանակ ընդգծել է, որ Ղարաբաղի հակամարության մեջ Վրաստանը կարողացել է չեզոքություն պահպանել:
Ըստ Գախարիայի՝ Լեռնային Ղարաբաղի զարգացումներում Վրաստանը «կարողացավ չեզոքություն դրսեւորել, ինչը երկրին հնարավորություն տվեց պահպանել բարիդրացիական հարաբերություններ հարեւանների հետ»:
Գախարիան նշել է նաեւ, որ այս պահի դրությամբ տարածաշրջանում իրավիճակի մասին խոսելիս պետք է զգույշ լինել, քանի որ վերջնական արդյունքները դեռ տեսանելի չեն:
«Որոշ ժամանակ կպահանջվի տեսնելու համար փոփոխությունների վերջնական ուրվագծերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի Վրաստանը հստակ արտահայտի իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այնուամենայնիվ, միանշանակ պարզ է, որ Վրաստանի անվտանգության ամրապնդման եւ շահերի տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում մեր ռազմավարական գործընկերների ներկայությունն ամրապնդելու համար». հայտարարել է Գախարիան: