Ըստ «Էխո Մոսկվի» պարբերականի՝ Մոկվայի քաղաքային դատարանի դատավոր Ալլա Նազարովան բավարարել է ՌԴ գլխավոր դատախազության՝ միջազգային «Մեմորիալ» կազմակերպությունը լուծարելու մասին պահանջը: Դատավճռի հրապարակումն ուղեկցվել է «ամո՛թ, ամո՛թ» բացականչություններով:
Պաշտպանները բողոքարկելու են միջազգային «Մեմորիալ» կազմակերպությունը լուծարելու մասին Գերագույն դատարանի վճիռը:
Դատավարության ընթացքում գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսեյ Ժաֆյարովը հայտարարել է, թե «Մեմորիալ» կազմակերպությունը ԽՍՀՄ-ի մասին կեղծ պատկերացումներ է ստեղծում՝ իբրեւ ահաբեկչական պետության, ինչով արդարացնում է նացիստական հանցագործներին:
Վաղը Մոսկվայի քաղաքային դատարանը քննարկելու է «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի լուծարման վերաբերյալ մոսկվայի դատախազության հայցը:
Այսօրվա դատական նիստին կլսվեն կողմերի առարկությունները, որից հետո դատավոր Ալլա Նազարովան դատավճիռ կարձակի:
Իրավապաշտպանները մտադիր են դիմել Մարդու իրավուքների եվրոպական դատարան:
«Մեմորիալ» կազմակերպությանն իրենց աջակցությունը հայտնելու համար այսօր մի քանի հարյուր մարդ էր հավաքվել Գերագույն դատարանի մոտ: Ոստիկանությունը ցուցապաստառները բացելու փորձի համար ցուցարարներից մի քանիսին բերման է ենթարկել:
«Մեմորիալ» կազմակերպության վարչության ներկայացուցիչ Յան Ռաչինսկին հայտնել է, որ «Մեմորիալ»-ի ամբողջական գործունեության կասեցումն անհնար է: Ըստ նրա՝ կազմակերպությունն ունի ոչ իրավաբանական կառուցներ, որոնք ընդգրկված չեն «օտարերկրյա գործակալների» ցանկում:
Ռաչինսկին հավելել է, որ մինչեւ բողոքարկման քննարկումը կազմակերպության գործունեության մեջ ոչ մի փոփոխություն չի լինի: