ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է, որ ԱՊՀ երկրներում ժանտախտի բոլոր բնական օջախները հսկողության տակ են։
Պոպովայի տվյալներով ԱՊՀ երկրների տարածքում ժանտախտի 45 բնական օջախ կա, սակայն Ռուսաստանի ֆինանսավորած ծրագրի շնորհիվ հաջողվել է համագործակցության բոլոր երկրներում խուսափել հիվանդության բռնկումներից:
«Ժանտախտի բոլոր բնական օջախները մեր փոխգործակցության արդյունքում այսօր վերահսկողության տակ են, եւ 2017-ից ի վեր ԱՊՀ երկրներում ժանտախտի ոչ մի դեպք չի գրանցվել»,- ընդգծել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը:
Պոպովան նաեւ նշել է, որ ԱՊՀ սահմանակից պետություններում ամեն տարի ժանտախտով վարակվելու դեպքեր են գրանցվում: