ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021-ի քվեարկության արդյունքները:
Հայաստանի 2021-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Նա հավաքել է 92 միավոր։
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 62 միավորով երկրորդ տեղում է։
60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: