Արցախի ԱԱԾ-ն հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել այսօր առավոտյան մոլորվելով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի քաղաքացի Արմեն Աբրիկի Վերդյանը։
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հավելել է, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու՝ ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։