Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է փոխանցել 5 հայ զինծառայողի։
ՀՀ վերադարձածները նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքի հետեւանքով գերեվարված զինծառայողներից են։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է այսօր Հայաստան վերադարձած 5 հայ գերիների անունները։
«Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք` Սարգիս Աբրահամյան Արթուրի, Արման Խաչատրյան Վաչագանի, Վահե Աղաջանյան Սասունի, Սուրեն Խաչատրյան Լյովայի, Արամ Ավետյան Արտյոմի»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը: