Խաչատուր Աբովյանի տունը, թերեւս, Երեւանում ամբողջովին պահպանված ամենահին տունն է։ Թանգարանում իրականացվող բազմաթիվ ծրագրերից մենք առաջնահերթ կարեւորում ենք կրթական միջոցառումները․ առհասարակ, երբ խոսում ենք կրթական բարեփոխումների մասին, եվրոպական բարձրագույն կրթություն ստանալու եւ գիտելիքները ի շահ հայրենիքի ներդնելու կամ քաղաքացիական գիտակցության ձեւավորման մասին, այս բոլոր թեմաների առանցքում Աբովյանն է։ Բնականաբար թանգարանի բոլոր ծրագրերում՝ կլինի կավագործություն, գորգագործություն, ֆիլմերի ստեղծման ծրագիր կամ տասնյակ այլ ծրագրեր, որոնք, թվում է, կապ չունեն թանգարանի հետ, պարտադիր քողարկված «Աբովյան» ունեն։ Թանգարան այցելող յուրաքանչյուր մեկը անպայման դուրս է գալիս Աբովյանի մասին նոր տեղեկություններով։
Առեղծվածային կյանք եւ բազմաժանր ժառանգություն․ Խաչատուր Աբովյան
նախորդը