Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովը մոտ ժամանակներս կարող է ստեղծվել:
Ռուդենկոն հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ ստեղծել երկկողմ հանձնաժողով:
«Այդ պայմանավորվածության իրագործման ճանապարհին որեւէ անհաղթահարելի խոչընդոտ չենք տեսնում»,- շեշտել է ՌԴ փոխարտգործնախարարը։