Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ «Россотрудничество»-ն ամփոփել է «Ո՞ր երկրներում են ավելի շատ սիրում Ռուսաստանը» թեմայով հարցման արդյունքները։
Հայաստանը հայտնվել է սիրողների առաջին եռյակում: Դրա մասին հայտնել է Երեւանի գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի մամուլի ծառայությունը:
«Երախտապարտ ենք մրցույթի բոլոր մասնակիցներին: Առաջին տեղը զբաղեցնում է Տաջիկստանը, որին հետեւում է Սերբիան, իսկ Ռուսաստանն ամենից շատ սիրողների եռյակը եզրափակում է Հայաստանը»,-ասվում է հայտարարության մեջ:
Ռուսաստանի հանդեպ ջերմ զգացմունքներով աչքի ընկնող մյուս երկրների թվում են Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սիրիան, Ուկրաինան, Բուլղարիան եւ Չինաստանը: