ԼՂ-ում (Արցախում) hումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցներից մեկում անվտանգության միջոցառումների վերաբերյալ դասընթաց են անցկացրել, որին մասնակցել են միջին եւ ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտ, ինչպես նաեւ ուսուցիչներ եւ ծնողներ: Դրա մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Նրանք ցուցադրել են ռուս զինծառայողների հանդերձանքի նմուշներ, ականաորս սարքեր եւ այլն, բացատրել՝ ինչպես պիտի վարվեն երեխաները՝ պայթուցիկ սարքեր եւ պայթյունավտանգ առարկաներ հայտնաբերելիս, ծանոթացրել առաջին անհրաժեշտ բուժօգնության կանոններին: