Արցախի ՊԲ-ն հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող լուրերը, թե Արցախի ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 29-ին կրակ են արձակել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ հերյուրանք է եւ ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Աղդամի (Ակնա) շրջանում հայկական կողմի արձակած կրակոցներից վիրավորվել է Bakcell բջջային կապի օպերատորի աշխատակիցը։