Երեկ Ադրբեջանից վերադարձած հինգ գերիներից մեկը՝ Արման Խաչատրյանը, ձերբակալվել է։
«Հայրենիք վերադարձած բոլոր հինգ գերիները հարցաքննվել են, իսկ նրանցից մեկը ձերբակալվել է»,- «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։
Արման Խաչատրյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանք)։