ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնել են, որ Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնած Ֆրանսիան կշարունակի գործել ի նպաստ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության ամրապնդման:
«Ֆրանսիայի դեսպանը եւ դեսպանության ամբողջ անձնակազմը հայ ժողովրդին են հղում խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թվականի համար։ Ֆրանսիան, որ վերջերս է ստանձնել Եվրոպական միության խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության ամրապնդման»,- նշված է գրառման մեջ: