Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքը:
Ըստ այդ օրենքի՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում եւ հանրային սննդի օբյեկտներում:
Օրենքի պահանջները չկատարողը կտուգանվի 200000-250000 դրամի չափով:
Նույն խախտումը կրկին կատարողը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո վեց ամսվա ընթացքում կտուգանվի կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով: