Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթավերջին հեռախոսազրույց են ունեցել եւ քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակը, անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։
Քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող պայմանավորվածությունները իրավաբանորեն ձեւակերպելու առաջարկները։
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման տրամադրվածությունը։
Ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները եւ հաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման պատրաստակամությունը։